Արևային Հաշվիչ

Արևային հաշվիչից օգտվելու ուղեցույց՝

Քայլ 1

Սեղմել «Հաշվիչ» հղման կոճակի վրա:

Քայլ 2

Բացվող էջում «Address» բաժնում հավաքել բնակավայրի անվանումը, որտեղ որ տեղակայվելու է արևային էլեկտրական կայանը (օրինակ «Գյումրի»)

Քայլ 3

Այնուհետև ներմուծեք տեղակայվող արևային էլեկտրական կայանի դրվածքային հզորությունը (կՎտ) Installed pakage PV power (օրինակ «5» կՎտ):

Քայլ 4

Այնուհետև սեղմեք Visualize Result կոճակը որպեսզի PVGIS ծրագիրը ավտոմատ կերպով հաշվի և ցուցադրի տարեկան կտրվածքով էլեկտրական կայանի կողմից արտադրող էլեկտրաէներգիայի չափը:

Արդյունքում կտեսնեք արտադրվող էլեկտրական էներգիան ըստ տարվա ամիսների, տարվա ընթացքում արտադրվող էլեկտրաէներգիայի չափը – Yearly PV energy production [kWh];

Արևի կողմից երկրի միավոր մակերեսի վրա ընկնող տարեկան էներգիան – Yearly in-plane irradiation [kWh/m2];

Տվյալ տեղամասի համար արևային էլեկտրական կայանի օպտիմալ անկյունը հորիզոնի նկատմամբ – Slope angle [°];